Քայլեր ձեր կատարյալ հրավիրատոմսը ստեղծելու համար
Անհատականացված հրավիրատոմս ստեղծելը շատ հեշտ է Invito-ի օգնությամբ: Մեր մասնագետների թիմը միշտ պատրաստ է աջակցել Ձեզ գործընթացում և ձևափոխել յուրաքանչյուր մանրուք, որպեսզի այն համապատասխանի Ձեր ոճին և պատկերացումներին: Սկսած լավագույն ձևանմուշի ընտրությունից մինչև տեքստի և պատկերների հարմարեցում, մենք Ձեզ կուղղորդենք յուրաքանչյուր քայլի ընթացքում: Մի քանի պարզ քայլերով մենք կօգնենք Ձեզ ստեղծել անչափ գեղեցիկ հրավիրատոմս, որը կդարձնի Ձեր միջոցառումը իսկապես յուրահատուկ:
Մեր լայնածավալ հավաքածուից ընտրիր այն հրավիրատոմսը, որը կարտացոլի քո միջոցառման ոճն ու թեմատիկան ՝ լինի դա ծննդյան օր, հարսանիք, թե այլ միջոցառում։ Մեր կատալոգում կգտնես բազմազան և յուրօրինակ դիզայններ։
Մենք կձափոխենք հրավիրատոմսը՝ ավելացնելով քո անունը, ամսաթիվը, լուսանկարները և այլ մանրամասներ։ Վերահսկիր ամեն դետալ՝ դարձնելով հրավիրատոմսը քո ձեռագրով։
Ստեղծելուց հետո հրավիրատոմսն անմիջապես հասանելի կլինի օգտագործման համար։ Հրավիրատոմսերը պահվում են առցանց՝ առանց տպագրության կամ առաքման անհարմարությունների։ Այսպիսով, դու ունես ամբողջական վերահսկողություն՝ փոփոխելու և տարածելու ցանկացած պահի։
Հրավիրատոմսը պատրա՞ստ է։ Հեշտությամբ կիսվիր այն քո հյուրերի հետ՝ ուղարկելով էլ. փոստով, հաղորդագրությամբ կամ սոցիալական ցանցերով։ Մեր համակարգն ապահովում է արագ ու հարմար հաղորդակցություն։
Հարցեր կամ որևէ խնդիր առաջանալու դեպքում, մեր հաճախորդների աջակցման թիմը միշտ պատրաստ է օգնել Քեզ՝ ապահովելով հարմարավետ և պրոֆեսիոնալ աջակցություն միջոցառման կազմակերպման ողջ ընթացքում։